Բրիտանական Coachvox AI ընկերությունն արդեն իրական մարդկանց մոտ 150 թվային օրինակ է ստեղծել։ Նրանց թվում են բարձրաստիճան ղեկավարներ, աստղագուշակ, սննդաբան, ֆիթնես մարզիչ և նույնիսկ ամուսնության խորհրդատու: Այն արագ զարգացող ոլորտ է, որն օգնում է հաճախորդներին դառնալ ավելի ազատ՝ աշխատանքի մի մասը տեղափոխելով թվային կլոն՝ լինի դա աշխատակիցների հետ շփվելը, թե խորհրդատվությունը: