USD384.11EUR450.45RUB4.8838

Երևանում փոխվել է երթևեկության կազմակերպման սխեման

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել՝ նպատակ ունենալով ապահովել հասարակական տրանսպորտի անխափան երթևեկությունը և տրանսպորտային հոսքերի անընդհատությունը։

Փոփոխությունների հիմնական կետերը՝

Արգիշտի փողոց — Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջ խաչմերուկ

• 1-ին գոտուց թույլատրվում է ուղիղ և աջ շրջադարձ

• 2-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ շրջադարձ

Արգիշտի փողոց — Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ

• 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ դեպի աջ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոց

• 4-րդ գոտուց՝ ուղիղ՝ Իտալիայի փողոց

Գրիգոր Լուսավորիչ — Արգիշտի փողոց խաչմերուկ

• Դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը արգելվում է

• Բոլոր գոտիներից՝ միայն ուղիղ՝ դեպի Մաշտոցի պողոտա

Գրիգոր Լուսավորիչ — Մաշտոցի պողոտա խաչմերուկ

• 1-ին գոտուց՝ աջ՝ Մաշտոցի պողոտա

• 2-րդ և 3-րդ գոտիներից՝ ուղիղ՝ Պարոնյան փողոց

• 4-րդ և 5-րդ գոտիներից՝ ձախ՝ Հաղթանակի կամուրջ

Քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին հաշվի առնել նոր երթևեկության սխեմաները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ