Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ շինություններ, որոնք կառուցվել էին համայնքային հողատարածքի վրա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի իր սկզբնական նպատակին՝ որպես մայթ։
Շենքը դասակարգված է որպես պատմամշակութային հուշարձան, և աշխատանքների արդյունքում կվերականգնվի նրա տեսանելիությունը՝ արժևորելով պատմական միջավայրը։