Ըստ ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանի 2016-2023 թվականներին կատարվել են շուրջ 235,8 մլրդ դրամի ներդրումներ՝ տարեկան միջինը 30 մլրդ դրամ։ Իսկ մինչև 2030 թվականը ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների ընդհանուր ծավալը հասցնել 461 մլրդ դրամի։ Սա աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ նաև տարածաշրջանային մասշտաբով, խոսքը 2016-ից 2030 թվականների մասին է։ Ներդրումային ծրագրի նախատեսվող ուղղություններից թվարկվեց սպասարկման որակի բարձրացման, հուսալի և անխափան սնուցման ապահովման, նոր բաժանորդների ցանցին միացնելու և ցանցի ընդլայնման ծախսերը։