Արհեստական բանականության ոլորտում առաջատար NVIDIA ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 4 տրիլիոն դոլարը՝ դարձնելով այն աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ NVIDIA-ն առաջ անցավ բոլոր այլ տեխնոլոգիական հսկաներից, իսկ նրա կապիտալիզացիան այժմ ավելի մեծ է, քան Մեծ Բրիտանիայի բոլոր բորսայում գրանցված ընկերությունների համախառն արժեքը։
Հատկանշական է, որ ընկերության փոխնախագահներից մեկը հայ է՝ Ռև Լեբարեդյանը։ Նրա նախաձեռնությամբ NVIDIA-ն ոչ միայն բացել է գրասենյակ և հետազոտական կենտրոն Հայաստանում, այլև վերջերս հայտարարել է Firebird ընկերության հետ համատեղ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրի մասին, որի նպատակն է Հայաստանում ստեղծել արհեստական բանականության խոշոր տվյալների կենտրոն։