USD383.91EUR448.91RUB4.9257

«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ջաֆար Փանահիի ֆիլմով

Հուլիսի 13-20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը։ Չորրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է։

Փառատոնն այս տարի կհյուրընկալի տասնյակ ճանաչված արվեստագետների տարբեր երկրներից, այդ թվում՝ իրանական կինոյի նշանավոր ռեժիսոր Ամիր Նադերիին, Վենետիկի, Լոկարնոյի, Ռոտերդամի և այլ հեղինակավոր փառատոնների նախկին տնօրեն Մարկո Մյուլերին, հունական կինոյի ռեժիսոր Աթինա Ռախել Ցանգարիին, ռումինական կինոյի խոշորագույն պրոդյուսեր Ադա Սոլոմոնին, ինչպես նաև Օսկարի և BAFTA-ի կրկնակի հավակնորդ օպերատոր Ֆեդոն Պապամայքլին («Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Ինդիանա Ջոնս»)։

Փառատոնի հատուկ հյուրը լինելու է աշխարհահռչակ լուսանկարիչ Անտուան դ’Ագատան։ Երևան կգան նաև «Անորա» ֆիլմի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։

Փառատոնը կմեկնարկի Կաննի «Ոսկե արմավենու» մրցանակակիր՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմի ցուցադրությամբ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ