Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթը՝ Bitcoin-ը, գրանցել է հերթական պատմական ռեկորդը՝ առաջին անգամ գերազանցելով 120.000 ԱՄՆ դոլարի շեմը։
Վերլուծաբանների խոսքով՝ այս վերելքը պայմանավորված է ինչպես մեծածավալ ներդրումային հետաքրքրությամբ, այնպես էլ թվային ակտիվների նկատմամբ աճող վստահությամբ։ Բարձրացումներ են արձանագրել նաև այլ հայտնի կրիպտոարժույթները՝ Ethereum-ը, Solana-ն և այլն։
Փորձագետները չեն բացառում, որ Bitcoin-ի գինը կարող է աճել նաև առաջիկա օրերին՝ կախված շուկայի զարգացումներից և ներդրողների ակտիվությունից։