Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը։
Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար և կունենա ժամանակակից բոլոր անհրաժեշտ համակարգերը՝
▪️ հակահրդեհային,
▪️ արևային ֆոտովոլտային,
▪️ օդափոխության համակարգեր։
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։