2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու կամ դադարեցնելու դիմումները կկատարվեն թվային եղանակով։
Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, քաղաքացիների դիմումների ներկայացումը և հերթագրումը կիրականացվեն նոր, էլեկտրոնային համակարգի միջոցով։
Նպատակն է ապահովել ավելի արդյունավետ, թափանցիկ և մատչելի ծառայություն բոլոր դիմորդների համար։