USD384.14EUR449.25RUB4.8972

Մաշտոցի պողոտայում՝ երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Հասարակական տրանսպորտի անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

🔸 Մաշտոցի պողոտա-Խորենացի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկներում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար տեղադրվել է «BUS» գրությամբ առանձին լուսացույց՝ փորձնական տարբերակով։

🔸 Փոխվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմները՝ շարժը դարձնելով ավելի վերահսկելի և հարմար։

Երևանի քաղաքապետարանն ընդգծում է, որ փոփոխությունները միտված են բարելավելու հասարակական տրանսպորտի շարժը և թեթևացնելու ընդհանուր տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ