Երևանի Քոչար փողոցի թիվ 32 շենքին հարող տարածքում ապամոնտաժվել է բենզալցման տաղավարին կից ինքնակամ կառուցված շինությունը, որը կառուցվել էր համայնքին պատկանող հողի վրա՝ առանց համապատասխան թույլտվության։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապօրինի կառույցների նկատմամբ վերահսկողությունն ու իրավական գործընթացները շարունակական են։