Բեռլինում գործող Synthflow AI ստարտափը, որի համահիմնադիրների թվում են հայ ձեռնարկատերեր, Series A փուլում ներգրավել է 20 միլիոն դոլարի ներդրում։
Ընկերությունը մասնագիտանում է արհեստական բանականությամբ աշխատող ձայնային օգնականների մշակման մեջ՝ թույլ տալով օգտատերերին առանց կոդ գրելու ստեղծել գործիքներ, որոնք կարող են 24/7 ռեժիմով կատարել ելքային զանգեր, պատասխանել մուտքայիններին և պլանավորել հանդիպումներ։