Հուլիսի 21-ից Աշտարակ խոշորացված համայնքում կմեկնարկի ամբողջովին նոր երթուղային ցանցի գործարկումը։
Բնակիչները կօգտվեն հարմարավետ և ժամանակակից տրանսպորտային միջոցներից, որոնք կծառայեն համայնքի բոլոր հատվածներին՝ ապահովելով ավելի կազմակերպված և արդյունավետ փոխադրամիջոցների հասանելիություն։
Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ։