Ակադեմիական քաղաքում նախատեսվում է ձևավորել նոր ավագ դպրոցների համակարգ, որտեղ կընդգրկվեն առավել օժտված աշակերտները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 17-ին կայացած կառավարության նիստում։
Վարչապետի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի ապահովել այնպիսի կրթական միջավայր, որտեղ տաղանդավոր երեխաների զարգացումը կդիտվի որպես պետական առաջնահերթություն, և նրանց վերապահված կլինի առավելագույն ներդրում և աջակցություն։
Փաշինյանը նաև անդրադարձել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին ու շարունակությանը՝ նշելով, որ դրան պետք է հաջորդեն նոր ծրագրային փուլեր։ Մանկապարտեզների մասով վարչապետը հավելել է, որ բնակչության քանակով փոքր գյուղական համայնքներում նախընտրելի կլինի ծառայությունների մատուցումը վարձված առանձնատներում, քան կապիտալ շինարարությունը։