Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակագրվել են VIVA Armenia ընկերության թողարկած պարտատոմսերը՝ ընդհանուր 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Ցուցակագրվել է 800,000 պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100 դոլար անվանական արժեքով։
Պարտատոմսերը ունեն տարեկան 7.65% եկամտաբերություն, տոկոսային վճարումները նախատեսված են վեց ամիսը մեկ։ Շրջանառության ժամկետը՝ 3 տարի։
Այս թողարկումը հասանելի է ինչպես ուղիղ առևտրի, այնպես էլ ռեպո գործարքների շրջանակում, ինչը ապահովում է պարտատոմսերի բարձր դինամիկա և ներգրավվածություն շուկայում։