USD383.74EUR450.86RUB4.829

Արագածոտնում կառուցվում է դեղձի ինտենսիվ այգի և մրգերի արտահանման լոգիստիկ կենտրոն

«Ագրոպրո» ընկերությունը Արագածոտն գյուղում հիմնել է 75 հեկտար մակերեսով դեղձի ինտենսիվ այգի։ Ծրագրի շրջանակում մեկնարկել են նաև մրգերի պահեստավորման, սառեցման, փաթեթավորման և արտահանման համար նախատեսված լոգիստիկ կենտրոնի կառուցման աշխատանքները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝

🔹 մշտական աշխատատեղերի քանակը կհասնի 90-ի,

🔹 սեզոնային՝ մոտ 700-ի,

🔹 իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 6.5 միլիարդ դրամը։

«Ագրոպրո»-ն նաև ակտիվորեն ներգրավված է գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերում, նպաստելով ոլորտի արդիականացմանն ու արտադրողականության բարձրացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ