Ռուս-վրացական սահմանը հատելու նպատակով Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետում կուտակվել է 1350 հայկական բեռնատար։ Ըստ վերջին տվյալների՝ սահմանը հատելու հերթում ընդհանուր առմամբ գրանցված է 3612 բեռնատար, որոնք ժամանել են տարբեր երկրներից։
Խցանումների հիմնական պատճառը Ռուսաստանից Վրաստան և Հայաստան զբոսաշրջային նպատակներով ուղևորվող քաղաքացիների հոսքի աճն է, ինչը ծանրաբեռնել է սահմանային անցակետը։