Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են անօրինական ավտոտնակների և ցանկապատված տարածքների ապամոնտաժման աշխատանքները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ դրանց փոխարեն ստեղծվում են բարեկարգ բակային տարածքներ, ֆուտբոլի դաշտեր ու հանգստի գոտիներ՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից և հարմարավետ քաղաքային միջավայր բնակիչների համար։