Օրենքում կատարված փոփոխություններով արգելվում է ագրեսիվ գովազդը՝ ներառյալ երեխաներին ուղղակի դիմելը, սպամ զանգերը, SMS-ներն ու տնային այցելությունները։
Խստացումներ են նախատեսվում նաև զեղչերի մասին մոլորեցնող հայտարարությունների համար, ինչպես օրինակ՝
• ակցիայի տեսքով ներկայացված առաջարկ, որը վերաբերում է միայն մեկ ապրանքի,
• «Լիկվիդացիոն վաճառք», եթե խանութը փաստացի չի փակվում։
Խախտումների համար սահմանվել է մինչև 5% տուգանք՝ կազմակերպության շրջանառության կամ վաճառված ապրանքի արժեքի հիմքով։
Միաժամանակ ընդլայնվում են Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները և աշխատակազմի հնարավորությունները։