«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ չեղարկվել են չորս խոշոր գնման գործընթացներ՝ ընդհանուր ավելի քան 3 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով։ Ըստ ընկերության՝ որոշման հիմքում հայտնաբերված են եղել համակարգային թերություններ՝ խտրական տեխնիկական բնութագրեր, անթափանցիկ ընթացակարգեր և ոչ օբյեկտիվ գնանշումներ։
Չեղարկված գնումները նախատեսված էին ներդրումային ծրագրերի շրջանակում, ներառելով էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխներ և ծառայություններ։ Ներկայումս ընթացքի մեջ են գնումների նոր համակարգի մշակման աշխատանքները, որոնք կապահովեն թափանցիկ, օբյեկտիվ և ներառական մոտեցում։
Ըստ ՀԷՑ-ի՝ բարեփոխված գնումները կմեկնարկեն օգոստոսի առաջին տասնօրյակից, ՀՀ օրենսդրությանը և իրավական ակտերին համապատասխան։