🌍 2025 թվականի մայիսին Nature Food հեղինակավոր ամսագրում հրապարակված գլոբալ ուսումնասիրության համաձայն՝
Հայաստանը հայտնվել է սննդի ոլորտում 50 ամենաինքնաբավ երկրների թվում։
📊 Ուսումնասիրությունը ներառել է 184 երկիր, որոնք գնահատվել են յոթ հիմնական սննդամթերքի խմբերի արտադրության ինքնաբավության մակարդակով՝
▪️ մրգեր
▪️ բանջարեղեն
▪️ լոբազգիներ
▪️ օսլա պարունակող մթերք
▪️ միս
▪️ ձուկ
▪️ կաթնամթերք
✅ 100% ինքնաբավություն նշանակում է, որ տվյալ երկիրը կարող է լիարժեք ապահովել իր ներքին պահանջարկը տվյալ ապրանքային խմբում։ Ավելի բարձր ցուցանիշը մատնանշում է արտահանման ներուժ, իսկ ավելի ցածրը՝ ներմուծման կախվածություն։
📌 Հայաստանը, ուսումնասիրության համաձայն, այս կատեգորիաներում ցուցաբերել է համեմատաբար բարձր արդյունքներ՝
ապահովելով իր տեղը ամենաինքնաբավ 50 երկրների շարքում։