Հոկտեմբերի 2-ից սկսած Wizz Air ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Երևանից դեպի Ֆրանսիայի Բովե քաղաք (տեղակայված է Փարիզից 78 կմ հեռավորության վրա)։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
Տոմսերի գները սկսվում են 73 եվրոյից։
Նշենք, որ հոկտեմբերից Wizz Air-ը նախատեսում է գործարկել ևս ութ նոր ուղղություն դեպի Եվրոպա։