Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում են ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Միջոցառումները ուղղված են քաղաքին պատկանող հողատարածքները վերականգնելուն և հանրային օգտագործման հնարավորությունները ընդլայնելուն։
Ապամոնտաժվել են հետևյալ հասցեներում տեղադրված ինքնակամ կառույցները՝
• Աջափնյակ՝ Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 5/5 հասցեին կից տարածք,
• Դավթաշեն՝ 1-ին թաղամաս, 32 շենքին կից,
• Նոր Նորք՝ Թոթովենցի փողոց, 3/2 շենքի դիմաց,
• Էրեբունի՝ Մուրացանի փողոց, 113/3 հասցե։