Հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացն ու էկոլոգիական պահանջները՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում դադարեցվել է թղթային տոմսերի կիրառումը։
Վճարման նոր համակարգն առաջարկում է երեք ժամանակակից և հարմար լուծում՝
▫️ Տրանսպորտային քարտ,
▫️ Անհպում բանկային քարտ՝ ՀՀ բոլոր բանկերից (բացառությամբ ՎՏԲ բանկի),
▫️ Բջջային հավելված։
Այս փոփոխությունը միտված է երթևեկության ժամանակակից և անվտանգ միջավայրի ձևավորմանը՝ միաժամանակ նվազեցնելով թղթի օգտագործումն ու թափոնների քանակը։