Կառավարության նոր որոշմամբ՝ տեքստիլ արտադրությամբ զբաղվող և վերջին 365 օրվա ընթացքում արտահանման մատակարարումներ իրականացրած ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ պետական սուբսիդիա՝ հումքի գնման նպատակով վերցված վարկերի տոկոսադրույքների համար։
Սուբսիդիաները նախատեսվում են մինչև 8%՝ դրամով ստացված վարկերի, և մինչև 6%՝ արտարժույթով վարկերի համար։ Սուբսիդավորման չափը կախված կլինի տվյալ ընկերության վերջին երկու տարիների արտահանման ծավալից։
Ծրագիրը նպատակ ունի խթանել տեղական արտադրությունը, նպաստել արտահանման ընդլայնմանն ու ավելացնել ոլորտի մրցունակությունը։