Կառավարությունն օգոստոսի 5-ի նիստում չզեկուցվող կարգով հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20%-ը վաճառելու գործարքի ստորագրմանը։
Ըստ որոշման՝ գնորդը համաձայնել է վաճառող կողմին տրամադրել վաճառքի օպցիոն բաժնետոմսեր, որոնք ներառում են 110,000 հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 1,000 դրամ անվանական արժեքով։ Օպցիոնի իրացման դեպքում՝ գնորդը պարտավորվում է 90 օրվա ընթացքում վճարել 50 միլիոն ԱՄՆ դոլար:
Գործարքը կիրականացվի «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։