Մեկնարկել են Անի համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան և Անիպեմզա գյուղերը սնուցող խմելու ջրի ջրատարի անցկացման աշխատանքները։ Ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 6,470 մետր։
Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, ով շրջայց է կատարել նաև Անիի Սարակապ բնակավայրում, որտեղ կառուցվում է ևս մեկ խմելու ջրի համակարգ՝ 5,867 մետր երկարությամբ։
Նշված ծրագրերն իրականացվում են սուբվենցիոն կարգով, որի շրջանակում ֆինանսավորման բեռը բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝
• 25%՝ համայնք,
• 75%՝ կառավարություն։
Ջրատարերի կառուցումը նպաստելու է համայնքի բնակիչների խմելու ջրի մատակարարման պայմանների զգալի բարելավմանը։