«Lydian Armenia» ընկերությունը հայտարարում է, որ Ամուլսարի ոսկու հանքում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ Ներկայումս իրականացվում են հանքավայրի ենթակառուցվածքների ավարտական փուլերի աշխատանքներ, որոնցում ներգրավված է 10 շինարարական կապալառու։
Ընկերության տվյալներով՝ հանքի շահագործումը Հայաստանին տարեկան կբերի 100-120 միլիոն դոլար հարկերի և հոնորարների տեսքով։ Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել շուրջ 1000 ուղղակի և 5000 անուղղակի աշխատատեղ։ Նախագիծը, ըստ գնահատականների, կարող է տարեկան 1%-ով ավելացնել երկրի համախառն ներքին արդյունքը։
Աշխատանքներն իրականացվելու են միջազգային լավագույն բնապահպանական և անվտանգության չափանիշներին համապատասխան։