ՀՀ Կենտրոնական բանկի և Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունիսին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 4.04 միլիարդ դոլար։ Միաժամանակ, երկրի ընդհանուր պետական պարտքը գերազանցել է 13.8 միլիարդ դոլարը։
Տվյալների մանրամասների համաձայն՝ 6.94 միլիարդ դոլարն արտաքին պարտք է, իսկ 6.91 միլիարդ դոլարը՝ ներքին պարտք։
Միջազգային պահուստները կարևոր գործիք են արժութային շուկայի կայունության համար․ դրանք թույլ են տալիս իրականացնել արժութային ինտերվենցիաներ, սպասարկել արտաքին պարտքը և մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ազդեցությունը երկրի տնտեսության վրա։