Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարում է, որ TRIPP նախագծի շրջանակում միջանցքի գաղափարը ամբողջությամբ դուրս է բերվել քննարկումներից։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհի, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում։
Նախագիծը, ըստ Արաղչիի, կիրականացվի Հայաստանում գրանցված և հայկական օրենսդրությամբ գործող մի ընկերության կողմից, որը, ըստ որոշ տեղեկությունների, ամերիկահայ է։ «Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները պահպանվել են, սակայն ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, և մենք կշարունակենք խորհրդակցությունները այս հարցի շուրջ», – նշել է նա։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիան ևս հաստատել է, որ նախագծի շուրջ հաշվի են առնվել Թեհրանի պահանջները։ «Հաշվի են առնվել տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես նաև այն, որ մեր ուղին դեպի Եվրոպա կամ հյուսիս չարգելափակվի։ Միակ մտահոգությունն այն է, որ այս ճանապարհը կկառուցվի ամերիկյան ընկերությունների կողմից», – ասել է նա։