USD383.56EUR449.34RUB4.7981

Telegram-ը սկսել է արգելափակել շանտաժի համար օգտագործվող ալիքները

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ մեսենջերը սկսել է արգելափակել այն ալիքները, որոնք բացահայտում են անձնական տվյալներ և օգտագործում դրանք շանտաժի նպատակով։

«Այսպիսի արգելափակման համար մենք պետք է ունենանք անհերքելի ապացույցներ, որ ալիքի ադմինիստրատորները հրապարակել են զրպարտչական նյութեր, ապա ջնջել դրանք՝ զոհերից գումար պահանջելու դիմաց», – գրել է Դուրովը իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ որոշ խարդախներ բռնվել են հենց փոխանցումների պահին, երբ զոհերը փորձում էին վճարել հետապնդումից խուսափելու համար։ Telegram-ի վարչակազմը, Դուրովի տվյալներով, ստացել է «հարյուրավոր» բողոքներ նման մեթոդների կիրառման վերաբերյալ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ