USD383.56EUR449.34RUB4.7981

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հուլիսին հասել է պատմական առավելագույնի

2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, ինչը 10,9%-ով կամ 25,989-ով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը (237,603 զբոսաշրջիկ)։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ մայիսից հուլիս ամիսների ընթացքում արձանագրվել են տվյալ ամիսների պատմական առավելագույն ցուցանիշները․

  • Մայիս – 181,436 զբոսաշրջիկ (նախորդ ռեկորդ՝ 176,384, 2023թ.)
  • Հունիս – 215,253 զբոսաշրջիկ (նախորդ ռեկորդ՝ 199,159, 2023թ.)
  • Հուլիս – 263,592 զբոսաշրջիկ (նախորդ ռեկորդ՝ 255,706, 2023թ.)

Նախարարի խոսքով՝ զբոսաշրջության աճը վկայում է Հայաստանի աճող գրավչության մասին միջազգային այցելուների համար։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ