USD383.56EUR449.34RUB4.7981

Արաքսում արձանագրվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները Արմավիրի մարզում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանում։ Դեպքը գրանցվել է Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում։

ԲԸՏՄ-ի հաղորդմամբ՝ հանքանյութի արդյունահանումը կատարվել է ծանր տեխնիկայի միջոցով՝ առանց անհրաժեշտ իրավական հիմքերի։ Աշխատանքները անմիջապես դադարեցվել են, տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ