Հայաստանից դեպի Գերմանիա ուղիղ չվերթներ իրականացնելու վերաբերյալ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն ավիաընկերության հետ։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ չվերթները կբացվեն պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում և կնպաստեն դեպի Եվրոպա ուղևորահոսքի ավելացմանը, ինչպես նաև կխթանեն տնտեսական ակտիվությունը երկրի և տարածաշրջանի մակարդակով։