xAI-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ի գործողությունները խոչընդոտում են OpenAI-ից բացի ցանկացած արհեստական բանականության ընկերության՝ App Store-ում առաջատար դիրք զբաղեցնելուն։ Նրա խոսքով՝ սա հակամենաշնորհային օրենքների ակնհայտ խախտում է։
Մասկը նաև նշել է, որ xAI-ը մտադիր է անհապաղ իրավական քայլեր ձեռնարկել։