Մինչև 2025 թվականի վերջը Հայաստանում կընտրվի խաղային բիզնեսը վերահսկող օպերատոր, որի գործունեությունը կվերահսկի ինչպես ֆիզիկական, այնպես էլ առցանց հարթակներում կատարվող բոլոր խաղադրույքները։ Կառավարությունը հաստատել է մրցակցային պահանջները՝ օպերատոր ընտրելու համար։
Ըստ որոշման՝ օպերատորը պարտավոր կլինի իրական ժամանակում հետևել խաղատների և առցանց հարթակների շրջանառությանը, ինչպես նաև խաղացողների շահումներին։ Վերջիններից, 2026 թվականից սկսած, կգանձվի 20% եկամտային հարկ։
Գնահատման 70%-ը կկազմի առաջարկվող որակը, իսկ 30%-ը՝ գինը։ Ընտրված օպերատորը կգործի 15 տարի, որից հետո իր ենթակառուցվածքները կփոխանցի պետությանը։
Մոտավոր գնահատականներով՝ 2024 թվականին Հայաստանի բնակիչները առցանց խաղատներում խաղադրույքների վրա ծախսել են 800–900 մլրդ դրամ (մոտ 2.26 մլրդ դոլար)։