USD383.1EUR447.84RUB4.7893

Հայաստանը ստացել է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ից տեխնոլոգիական ոլորտում

Հայաստանը պաշտոնապես ճանաչվել է Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում։

Կարգավիճակի հաստատումը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած նորարարական համագործակցության համաձայնագրի արդյունքում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ համաձայնագրով Հայաստանը հնարավորություն է ստանում դառնալու համաշխարհային տեխնոլոգիական շղթայի կարևոր մասնակից։ Մասնավորապես՝ նախատեսվում է․

արտահանման պարզեցված ու արագացված մեխանիզմների ներդրում,

արհեստական բանականության ոլորտում մարդկային կապիտալի զարգացում,

առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության ապահովում Հայաստանի համար։

Միացյալ Նահանգները նաև պատրաստվում է նպաստել խոշոր միջազգային տեխնոլոգիական ընկերությունների մուտքին Հայաստան և նոր ներդրումների ներգրավմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ