Մետրոյի շաբաթը թվերով՝
🔹 Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
🔹 Շաբաթվա ուղևորահոսք․
Օգոստոսի 11-ից օգոստոսի 17-ը մետրոպոլիտենը սպասարկել է 391 հազար 647 ուղևոր։
🔹 Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
🚋 764՝ երեք վագոնանի,
🚋 1132՝ երկու վագոնանի,
🚋 1024՝ մեկ վագոնանի։
🔹 Կատարողականը՝ 100 %
🔹 Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։
✨ Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։
✔️ Կառավարության ֆինանսավորմամբ մետրոպոլիտենը ձեռք է բերել 4300 մ նոր ռելսերը։
✔️«Զորավար Անդրանիկ» կայարանում սկսվել է երկրորդ շարժասանդուղքի տեղադրման աշխատանքները։
✔️«Հանրապետության հրապարակ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների արդիականացման ծրագիրը։
📌Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.
✔️Տրանսպորտային քարտ,
✔️Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
✔️ Telcell Wallet բջջային հավելված,
✔️ Կարող եք նաև Telcell տերմինալից գնել էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
🔹Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
🔹 Telcell սպասարկման կետերից,
🔹 Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
🔹 Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: