Հասարակական կարգի պահպանության ծառայությունը իրականացրել է ստուգումներ ավտոբուսներում։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ սկզբնական շրջանում որոշ ծրագրային թերություններ են ի հայտ եկել, ինչի պատճառով տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ «Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել, և ի հայտ եկած խնդիրները արդեն լուծվել են։ Այս պահին ոչ մի խոչընդոտ չկա», – նշել է նա։