USD382.97EUR447.65RUB4.7698
Search
Close this search box.

Տոմսերի սկանդալ. ինչո՞ւ երկրպագուները չկարողացան տոմսեր գնել Հայաստան – Պորտուգալիա խաղի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պարզաբանել է Հայաստանի և Պորտուգալիայի հանդիպման տոմսերի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ֆեդերացիայի տվյալներով՝ Երևանի Հանրապետական մարզադաշտը կարող է տեղավորել մոտ 14 հազար հանդիսական, մինչդեռ տոմսեր գնելու համար դիմել է շուրջ 470 հազար մարդ։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկրպագու կարող էր գնել առավելագույնը 2 տոմս, պարզվում է՝ տոմսեր ձեռք է բերել մոտ 7 հազար մարդ։ Արդյունքում՝ ավելի քան 463 հազար երկրպագու մնացել է առանց տոմսի։

ՀՖՖ-ն ընդգծել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ, վաճառքի պաշտոնական մեկնարկից առաջ, ինտերնետում տարածվում էին ոչ պաշտոնական հայտարարություններ։ Ներկայումս բազմաթիվ «վերավաճառողներ» տոմսերը առաջարկում են անհամեմատ բարձր գներով․ եթե Ֆեդերացիան դրանք վաճառել է 1000–3000 դրամով (մոտ 2.5–7.5 դոլար), ապա շուկայում դրանք առաջարկվում են տասնյակ անգամ թանկ։

Ըստ ՀՖՖ-ի՝ տոմսերի բազմակի վերավաճառքի դեպքում ակտիվ կլինի միայն մեկ QR կոդը, ինչն անխուսափելիորեն դժգոհությունների նոր ալիք կառաջացնի։ «Այդ խնդիրների հետ Ֆեդերացիան որևէ կապ չի ունենա»,– նշված է հաղորդագրությունում։

Ֆեդերացիան կրկին կոչ է անում երկրպագուներին ձեռքից տոմսեր չգնել, որպեսզի խուսափեն հետագա խնդիրներից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ