Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում սկսվել են միջին նորոգման աշխատանքները։
Մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել շուրջ 280․000 քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում, ինչը հնարավորություն կտա բարելավել քաղաքի ճանապարհային ենթակառուցվածքների որակը և անվտանգությունը։