USD382.77EUR445.89RUB4.7703

Համընդհանուր հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին վերադարձվել է 3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում

2025 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ համընդհանուր հայտարարագիր ներկայացրած մոտ 38 հազար քաղաքացի պետությունից ստացել է շուրջ 3.3 մլրդ դրամ սոցիալական ծախսերի փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ արդեն մոտ 92 հազար քաղաքացի ներկայացրել է իր հայտարարագիրը։ Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ համակարգի առավելությունների մասին քաղաքացիների իրազեկվածության աճը մեծացրել է թե՛ դիմումների, թե՛ փոխհատուցումների ծավալը։

«Ձեր հայտարարագիրը կարող է վերածվել իրական աջակցության՝ ձեր ընտանիքի կրթական և առողջապահական կարիքները բավարարելու համար»,– ընդգծել է Հակոբյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ