Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ օգոստոսի 22-ից Պարոնյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսվում։
Պարոնյան փողոցի կողմից կգործի 4 գոտի, որոնցից մեկը նախատեսված կլինի ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար։ Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով։
Խաչմերուկում կփոխվի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմը։ Միաժամանակ կարգելվում է կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան–Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան–Մաշտոցի պողոտա խաչմերուկ։