USD382.77EUR445.89RUB4.7703

Սկսվել է Հայաստան–Իռլանդիա խաղի տոմսերի վաճառքը

Սեպտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան–Իռլանդիա հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Տոմսերը հասանելի են միայն առցանց՝ tickets.ffa.am կայքում։ Ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 2 տոմս։ Գնումից հետո տոմսերը հասանելի կլինեն անձնական հաշվում, սակայն դրանց QR կոդերը կակտիվանան միայն խաղի օրը։

Տոմս գնելու համար անհրաժեշտ է անցնել անձնագրային նույնականացում կայքում։ Տվյալների մուտքագրումից հետո հաստատումը կատարվում է ամեն օր՝ 10։00–20։00 ժամերին, 30 րոպեի ընթացքում։

ՀՖՖ-ն հորդորում է խաղասերներին մարզադաշտ ժամանել առնվազն 2 ժամ առաջ՝ անվտանգության նկատառումներից և կուտակումներից խուսափելու համար։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ