«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդմամբ՝ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների պատճառով օգոստոսի 21-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 08:00-ն թունելը փակ կլինի երթևեկության համար։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմեքենաները կարող են օգտվել Սեմյոնովկա բնակավայրով անցնող շրջանցիկ ճանապարհից։ Իսկ 7 տոննայից բարձր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը այդ օրերին ամբողջությամբ փակ կլինի։
Օգոստոսի 23-ից սկսած՝ Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ 00:00-ից մինչև 06:00։