USD382.7EUR445.92RUB4.7724

Համահայկական խաղերի մարզական քաղաքը կկառուցվի Ջրվեժում՝ 54.5 միլիոն դոլար արժողությամբ

Կառավարությունը որոշել է ՀամաՀայկական խաղերի համաշխարհային կոմիտեին տրամադրել տարածք Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ մարզական քաղաքի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 20.9 միլիարդ դրամ կամ 54.5 միլիոն դոլար։

Մարզական քաղաքը կկառուցվի երեք փուլով․

  • Առաջին փուլում կտեղադրվեն էկոտնակներ, ճաշարան և բժշկական կենտրոն, որոնք հիմնական կապիտալ շինություններ չեն։
  • Հետագա փուլերում նախատեսվում է կառուցել մարզահրապարակներ և մարզասրահներ։

Ըստ նախագծի՝ քաղաքը կապահովի շուրջ 1240 աշխատատեղ։ Քանի որ տարածքը գտնվում է եզակի անտառապարկում, նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ շինարարությունը կիրականացվի ծառազուրկ հատվածներում, իսկ հավելյալ կկատարվի շուրջ 20 հազար ծառի տնկում։

Նախագիծը նախատեսվում է օգտագործել ոչ միայն ՀամաՀայկական խաղերի, այլև երիտասարդական հավաքների, սփյուռքի ներկայացուցիչների հետ միջոցառումների և որպես բազմաֆունկցիոնալ հանգստի համալիր։

Ֆինանսավորումը կիրականացվի ՀամաՀայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներդրումային միջոցներով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ