Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանից հեղուկ գազ ներմուծելու համար։
«Սա կարևոր հարց է մատակարարումների դիվերսիֆիկացման համար։ Այժմ մենք գազ ենք ստանում միայն մեկ ուղղությունից՝ Ռուսաստանից, բայց եթե ունենանք նաև Իրանի ուղղությունը, դա կավելացնի մրցակցությունը և կարող է ազդել գների վրա», — նշել է նախարարը։