ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2025թ․ հուլիսին Հայաստան է ժամանել 263,592 զբոսաշրջիկ, ինչը 25,989-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամիսը (237,603)։
Հունվար-հուլիս ամիսներին ամենաշատ զբոսաշրջիկները եկել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։