USD382.82EUR447.44RUB4.7443

Zangi-ն առաջատար է դարձել ներբեռնումներով Հայաստանում

Հայկական Zangi մեսենջերը առաջին տեղն է զբաղեցրել ներբեռնումների քանակով Հայաստանում․ օրական ներբեռնումները գերազանցում են 5000-ը։ Ռուսաստանում Zangi-ն AppStore-ում 25-րդ տեղում է։

Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ iOS տարբերակը կհայտարարվի հոկտեմբերին, Android տարբերակը՝ 2026-ի փետրվարին, իսկ համակարգչային տարբերակը պատրաստ կլինի հաջորդ տարի։

Նրա խոսքով՝ Zangi-ն ապակենտրոնացված մեսենջեր է, որտեղ բոլոր հաղորդագրությունները կոդավորված են End-to-End։ Ի տարբերություն WhatsApp-ի և Telegram-ի, Zangi-ում տվյալները չեն պահվում ամպային համակարգում։

«Համակարգչային տարբերակի ստեղծումը լուրջ տեխնոլոգիական մարտահրավեր է, սակայն այն պատրաստ կլինի և կլինի իր տեսակի մեջ լավագույնը։ Մեր նպատակն է առաջատար լինել ոչ միայն անվտանգության և տեխնոլոգիայի, այլև հարմարավետության և օգտագործելիության ոլորտում», – նշեց Մարտիրոսյանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ