USD382.62EUR443.72RUB4.7389

Ալեքսանդրիայում գտել են 2000 տարվա վաղեմության խորտակված մասունքներ

Հնագետներն ու ջրասուզակները Միջերկրական ծովի հատակից հայտնաբերել և ափ են հանել շուրջ 2000 տարվա վաղեմության հնագույն իրեր՝ արձաններ, հռոմեական մետաղադրամներ և այլ պատմական մասունքներ։ Գտածոները հայտնաբերվել են Ալեքսանդրիայի Աբու-Կիր ծոցում։

Նրանց թվում են անգլուխ արձան, սֆինքս, ինչպես նաև անհայտ քրմի կերպարանքով արձան։ Դրանք ծովի հատակից ափ են բարձրացվել վերամբարձ կռունկով։

Իշխանությունների կարծիքով՝ գտնված վայրը կարող է լինել հնագույն Կանոպուս քաղաքի շարունակությունը, որը պտղոմեոսյան դինաստիայի և Հռոմեական կայսրության նշանավոր կենտրոն էր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ